Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. «Մենք կտրականապես դեմ ենք Իրաքի մասնատմանը»

Էրդողան. «Մենք կտրականապես դեմ ենք Իրաքի մասնատմանը»
18.09.2017 | 02:46

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կանցկացնի Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ: Բանակցությունների հիմնական թեման լինելու է Իրաքյան Քրդստանի իշխանությունների կողմից սեպտեմբերի 25-ին անցկացվելիք անկախության հանրաքվեն:

«Մեր նպատակը մեկն է` թույլ չտալ Իրաքի մասնատումը»,- հայտարարել է Էրդողանը` հավելելով. «Հյուսիսային Իրաքում ստեղծված կացությունը մենք քննարկելու ենք նաև Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Այս թեման ես պատրաստվում եմ քննարկել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ