Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի դպրոցական կրթական ծրագրից հանվելու է էվոլյուցիայի տեսությունը

Թուրքիայի դպրոցական կրթական ծրագրից հանվելու է էվոլյուցիայի տեսությունը
18.09.2017 | 02:48

Թուրքիան լայնածավալ փոփոխություններ է նախաձեռնել երկրի կրթական համակարգում: Փոփոխության են ենթարկվելու դպրոցական ծրագրի ավելի քան 170 թեմաներ, այդ թվում` դպրոցական կենսաբանության ծրագրից հանվելու են էվոլյուցիային առնչվող բոլոր հիշատակումները: Առաջարկվող փոփոխությունները հարուցել են ընդդիմադիրների և մտավորականների դժգոհությունը: Քննադատները պնդում են, որ իշխանությունները փորձում են Թուրքիայում կրթությունը հարմարեցնել կառավարության պահպանողական, իսլամիստական քաղաքականությանը: Թուրքիայի կրթության նախարար Իսմետ Յիլմիզը, մինչդեռ, պնդել է, որ նոր` «արժեքների վրա հիմնված» ծրագիրը «համապատասխանեցվում է աշակերտների զարգացմանը»: Նա հավելել է, որ էվոլյուցիոն կենսաբանությունը չափազանց բարդ թեմա է դպրոցահասակ երեխաների համար և կդասավանդվի միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Կրթական ոլորտի այլ փոփոխությունների շարքում են ջիհադի` սրբազան պատերազմի մասին ուսուցումը, միևնույն ժամանակ` կրթական ծրագրում նվազեցվելու է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դերը: Աթաթուրքը ժամանակին շեշտադրում էր պետության և կրոնի տարանջատման, աշխարհիկ պետություն կառուցելու կարևորությունը, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը քննադատում է այս մոտեցումը և հանդես գալիս պետության մեջ կրոնի դերի բարձրացման դիրքերից:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ