Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաակաշվիլին չի ձերբակալվի և չի արտահանձնվի

Սաակաշվիլին չի ձերբակալվի և չի արտահանձնվի
18.09.2017 | 02:49

ՈՒկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի ձերբակալվելու` չնայած քաղաքացիությունից զրկված նախկին նահանգապետը ապօրինի մուտք է գործել երկրի տարածք:

«Սաակաշվիլին չի ձերբակալվելու դրա համար, Սաակաշվիլին նաև չի կարող արտահանձնվել այս երկրից, քանի դեռ նրա ձեռքին ժամանակավոր կացության թույլտվություն կա կամ այլ փաստաթուղթ, որը նա ներկայացրել է»,- հայտարարել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ կա Վրաստանի նախկին նախագահի ձեռքին: Ավելի վաղ Վրաստանը պահանջել էր արտահանձնել Միխեիլ Սաակաշվիլուն, ում դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացված:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ