ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանից առաջ և քննարկել են իրավիճակը ՈՒկրաինայում, Սիրիայում, «ինչպես նաև միջազգային մի շարք կարևոր հարցեր»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթի փոխանցմամբ, Թիլերսոնն ու Լավրովը վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ վերջ տալ Սիրիայում հակամարտությանը, բռնություններին, պայմաններ ստեղծել բանակցությունների ժնևյան գործընթացի առաջընթացի համար: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ բանակցությունները կենտրոնացած են եղել Սիրիայում, ՈՒկրաինայի արևելքում ընթացող հակամարտությունների և մերձավորարևելյան խնդիրների շուրջ: