Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նյու Յորքում Թրամփի նախաձեռնությամբ բացվում է ՄԱԿ-ի բարեփոխումների գագաթնաժողովը

Նյու Յորքում Թրամփի նախաձեռնությամբ բացվում է ՄԱԿ-ի բարեփոխումների գագաթնաժողովը
19.09.2017 | 07:03

ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու հարցով գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այսօր բացվում է Նյու Յորքում՝ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ասել է, որ ՄԱԿ-ում բարեփոխումների առաջարկներին աջակցել է 120 պետություն, որը «տպավորիչ թիվ է», և նրանք բոլորը մասնակցում են մեկօրյա հանդիպմանը։ «ՄԱԿ-ը, անշուշտ, ունի վիթխարի ներուժ՝ կյանքի կոչելու իդեալները, որոնք դրվել են կազմակերպության գործունեության հիմքում»,- իր հերթին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Հերբերտ Մաքմաստերը։


Հեյլին հակիրճ նշել է երկու թեմաներ, որոնք, ի թիվս այլոց, կքննարկվեն գագաթնաժողովում՝ Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի խորհրդի վերակազմավորման անհրաժեշտությունը և խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացումը։

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ