Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան. Հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել՝ հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրներում

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան. Հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել՝ հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրներում
19.09.2017 | 07:09

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիճակը համեմատաբար նորմալ է. այսօր մեկնարկած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: «Շենքեր են կառուցվում, և աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին»,- ասաց նա: Արցախի հոգևոր առաջնորդն ընդգծեց՝ Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:


«Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իրենց ներդրումներով զորացնել Մայր Հայաստանը և Արցախը: Ես կարծում եմ՝ Սփյուռքն անում է այն, ինչն ի զորու է անել»,- ասաց նա: Պարգև սրբազանը խոսեց նաև Ադրբեջանի վարած քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրն ազնիվ ճանապարհով չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ