Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ առաջին․ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում

Արամ առաջին․ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
19.09.2017 | 07:11

«Ավելի քան 25 տարիների մեր փորձառության լույսի տակ, փոխադարձ վստահությունն ու պատասխանատվությունը, ավելի ճիշտ է ասել՝ հավաքական պատասխանատվությունը, գեղեցիկ լոզունգից անդին՝ կյանքի պետք է վերածվի՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում դերերի հստակեցումով, առաջնահերթությունների ճշտումով ու գործակցությանը նոր որակ տալով»,- հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը՝ ելույթ ունենալով այսօր Երևանում բացված Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում: «Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել»,- ասաց Արամ առաջին Վեհափառը՝ շարունակելով․ «Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից և դարձնել մեր ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը»:


Նրա համոզմամբ, «անհրաժեշտ է և անհետաձգելի՝ արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թվային աճը, ինչպես պարոն նախագահը ասաց, ապահովելու ձգտող կոնկրետ միջոցների ծրագրված կիրառումը»։
«Հարկ է լինել զգույշ։ Եթե Հայաստանի տնտեսության զարգացումը ընթանա համրաքայլ, և փտածության առաջն առնելը դառնա դժվար, և մյուս կողմից՝ եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն թափով կարող է շարունակվել, և աղքատությունը դառնալ աղբյուր ամեն տեսակ ընկերային ու բարոյական չարիքների»,- շեշտեց Արամ Առաջինը:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ