Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքի գերագույն դատարանն արգելել է Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը

Իրաքի գերագույն դատարանն արգելել է Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
19.09.2017 | 07:14

Իրաքի գերագույն դատարանը որոշել է արգելել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացումը։
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, դատարանի խոսնակ Իյաս Սամուկը գրավոր հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարցն ուսումնասիրելուց հետո դատարանը վճռեց կասեցնել սեպտեմբերի 25-ին ծրագրվող հանրաքվեն»։

Դատարանի հիմնավորմամբ, հանրաքվեի՝ հակասահմանադրական լինելու հիմքով մի շարք դատական գործեր են հարուցված, ու քանի դեռ դրանք չեն հանգուցալուծվել, հանրաքվեն չի կարող տեղի ունենալ։
Հունիսի 7-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին քաղաքական կուսակցությունների հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին։ Ի պատասխան՝ Իրաքի վարչապետ Հայդար էլ Աբադին հայտարարել էր, թե «հանրաքվեն հակասում է Իրաքի Սահմանադրությանը, և դրա արդյունքները չեն ճանաչվելու»։ Իրաքի խորհրդարանը ևս դեմ էր արտահայտվել քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին։

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ