Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ կոնգրեսականը այցելել է Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ կոնգրեսականը այցելել է Լեռնային Ղարաբաղ
19.09.2017 | 07:17

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ, Կալիֆոռնիայից ընտրված հանրապետական օրենսդիր Դեյվիդ Վալադեոն այցելել է Լեռնային Ղարաբաղ: Կառավարության պաշտոնյաների և Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ նա ծանոթացել է HALO Trust կազմակերպության ականազերծման ծրագրերին, որոնց ֆինանսավորմանը նպաստել է որպես Ներկայացուցիչների պալատի առաջատար անդամ: Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը հաղորդում է, որ երկու շաբաթ առաջ Վալադեոն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում HALO Trust-ի ականազերծման աշխատանքներին ԱՄՆ-ի շարունակական աջակցության կոչ անող օրենսդրական լրացում, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է՝ որպես 2018-ի արտաքին օգնության հատկացումների մաս:

Հայ դատի գրասենյակը նշում է, որ այս օրերին Հայաստան է ժամանելու ամերիկացի կոնգրեսականների պատվիրակություն՝ սեպտեմբերի 21-ին նշելու երկրի Անկախության տոնը և քննարկելու հայ-ամերիկյան տնտեսական ու քաղաքական համագործակցության ընդլայնման ուղիները: Պատվիրակությունում, Դեյվիդ Վալադեոյից բացի, ընդգրկված կլինեն Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահներ Ջեքի Սփայերը և Ֆրենկ Փալոնը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ