Եթե սկսվի պատերազմ, որը հնարավոր չլինի միանգամից կանգնեցնել, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ դա կնշանակի բանակցությունների ավարտ՝ իր հետ բերող բոլոր հետևանքներով հանդերձ: «Եթե Ղարաբաղի ճանաչմամբ լուծվեին բոլոր հարցերը, մենք վաղուց ճանաչած կլինեինք: Ընթանում են բանակցություններ: Մենք կշարունակենք բանակցությունները այնքան, որքան հնարավոր կլինի: Պատերազմը հարց չի լուծի: Բայց Ադրբեջանի ակնհայտ փորձերը՝ հարցը լուծել ռազմական ճանապարհով, կհանգեցնեն ավելի կոշտ պատասխանի, և Ադրբեջանում գիտեն այդ մասին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: