ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում առաջնային տեղ է զբաղեցնում սպառազինման ու առաջնագծի կահավորման հարցը, «Հայաստան-Սփյուռք» համաժողովին հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք ուժեղ առաջնագիծ ունենք ու ապրիլյան դեպքերից հետո առաջնագիծը որակապես փոխվել է տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից»,- նշեց նա:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այս տեսանկյունից հայ զինվորի ծառայությունը մի քիչ ավելի անվտանգ է: «Իհարկե, կան կրակոցներ, ակտիվացել են դիպուկահարները, բայց մենք մեկը երեքին քաղաքականություն ենք որդեգրել, իհարկե, դա չի բխում մեր քաղաքականությունից, բայց պատերազմների կանոններից է դա»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգյանը պատմեց, որ հաշմանդամություն ունեցող մի սփյուռքահայ է իրեն դիմել, որը բերել է առաջնագծի կահավորման իր մշակած համակարգը: Սփյուռքահայը խոստացել է իր հաշվին կահավորել առաջնագծի 50 դիտակետ:
«Համակարգը լավ էր մշակված, դա նշեցին նաև մեր մասնագետները և վերջիններս փոխգործակցում են բոլոր նման առաջարկությունների շուրջ»,- ասաց նախարարը: