Հայաստան-Սփյուռք համաժողովում այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքները Հայաստանի երազանքը չեն։ «Մադրիդյան սկզբունքները մենք չենք առաջարկել, առաջարկել են միջնորդները»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ երեք կողմերից երկուսը դրանք ընդունել են որպես հիմք՝ բանակցությունների համար։
«Հայաստանը և Ադրբեջանը (ընդունել են), Արցախը նույնիսկ որպես հիմք չի ընդունել»,- ասաց փոխնախարարը։ Նա նշեց նաև. «Մենք մեր հույսը անվտանգության հարցերում պետք է առաջին հերթին մեզ վրա դնենք: Խնդրի լուծումը Հայաստանի և Արցախի հզորացումն է, համակարգված աշխատանքը, որը պետք է տարվի միջազգային ատյաններում, հասարակություններում»։ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ անհրաժեշտություն կա ջանքերը համախմբելու, քանի որ, ըստ նրա, հզորի դեմ չեն հարձակվում: