Հայկական սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներկայացնի ղարաբաղյան հարցը` սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-Սփյուռք համաժողովին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Ընդ որում, ոչ ոք չի պահանջում Սփյուռքից հրաժարվել Ցեղասպանության ճանաչման հարցից։ Ընդհակառակը՝ խելամիտ չէ կամ-կամ դնել այս երկու հարցերի միջև»,- պարզաբանել է նա։ «Սփյուռքն այդպիսով չի նվազեցնում իր աջակցությունը Ղարաբաղի հարցում։ Այն արտահայտվեց և 2016-ի ապրիլին և այլ ժամանակներում, բայց աշխատանքը պետք է համակարգված լինի»,- ավելացրեց Քոչարյանը։ Նա կարծում է, որ Սփյուռքի պատասխանն Ադրբեջանի լոբբինգին պետք է լինի չափավոր։ Ադրբեջանն անցել է բոլոր սահմանները, և նրա բոլոր եռանդուն ջանքերը բումերանգի պես ուղղվել են հենց Բաքվի դեմ։
«Ադրբեջանի իշխանությունների միջազգային հեղինակությունն ընկել է եվրոպացի պատգամավորներին կաշառելուց հետո։ Եվրոպայի հենց սրտում աջ ու ձախ կաշառք բաժանելուն ոչ ոք հանգիստ չի նայի։ Մենք դրան հակադրում ենք քաղաքակիրթ և կոռեկտ պահվածքը»,- ընդգծել է փոխնախարարը։