Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Համահայկական խորհուրդը չպետք է մեկ «նավավար» ունենա

Համահայկական խորհուրդը չպետք է մեկ «նավավար» ունենա
19.09.2017 | 07:48

Ֆրանսիայից ժամանած՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակից Հովել Շնորոքյանը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության համար և դրական համարեց այն հանգամանքը, որ սա «մեզ քով քովի կբերե»:


Նրա խոսքով՝ այսօր Սփյուռքը ներկայացնում է հայ ազգի 75 տոկոսը՝ թվով, իսկ տնտեսական ուժով՝ 98 տոկոսը: «Սակայն Սփյուռքի հզոր ուժը ուղղություն չունի, կնմանի այն նավին, որ նավավար չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պարոն Շնորոքյանը՝ հավելելով, որ այս նավում կան տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ, եկեղեցիներ, որոնք թիավարում են տարբեր ուղղությամբ: Այս խորհրդի ճիշտ ձևն այն է, որ դրանում ներգրավվի ողջ ժողովուրդը, ոչ թե ունենա մեկ առաջնորդ:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ