Իրանը կփակի սահմանը Իրաքի Քրդստանի հետ, եթե հանրաքվեի արդյունքներով անկախանա Բաղդադից` հայտարարել է Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
«Սահմանների մասին համաձայնագիրը գործում է բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ, իսկ Իրաքի կենտրոնական իշխանություններից Քրդստանի անջատումը կնշանակի ընդհանուր սահմանի երկայնքով բոլոր սահմանային անցակետերի փակում»,- հայտարարել է Շամխանին IRIB հեռուստաընկերությանը՝ նշելով, որ դա կբերի Իրաքում քրդական շրջանի հետ Թեհրանի ունեցած համաձայնությունների վերանայման: Նա ընդգծել է, որ Իրանը ճանաչում է միայն միասնական Իրաքը և այդ երկրի դաշնային իշխանություններին: