Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հասան Ռոհանի. ԱՄՆ-ը բարձր գին կվճարի միջուկային համաձայնագրից դուրս գալու դեպքում

Հասան Ռոհանի. ԱՄՆ-ը բարձր գին կվճարի միջուկային համաձայնագրից դուրս գալու դեպքում
19.09.2017 | 12:04

ԱՄՆ-ը բարձր գին կվճարի իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու դեպքում` CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Համաձայնագրից դուրս գալը կուղեկցվի ԱՄՆ-ի համար մեծ ծախսերով, և ես չեմ կարծում, որ ամերիկացիները կցանկանան նման բարձր գին վճարել այն բանի համար, ինչը նրանց համար անօգուտ է»,- ասել է Ռոհանին։


Իրանը և միջազգային միջնորդների վեցյակը 2015-ի հուլիսի 14-ին հասել էին իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման պատմական համաձայնագրի։ Պլանը գործողության մեջ է մտել 2016-ի հունվարի 16-ին։ Թրամփն անվանել էր համաձայնագիրը երբևէ իր տեսած վատագույն գործարքներից մեկը և հայտնել, որ հոկտեմբերին կձեռնարկի գործողություններ՝ կապված իրանական գործարքի հետ։

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ