Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ կոնգրեսականները հանդիպել են Հայաստանի խորհրդարանականների հետ

ԱՄՆ կոնգրեսականները հանդիպել են Հայաստանի խորհրդարանականների հետ
19.09.2017 | 18:26

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ, որի կազմում են կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները և Դեյվիդ Վալադեոն:

Արփինե Հովհաննիսյանը կարևոր է համարել Ներկայացուցիչների պալատի հետ հարաբերությունների զարգացումը և համագործակցային ծրագրերի իրականացումը: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, դատաիրավական բարեփոխումներին, կարևորել իրավապայմանագրային դաշտում հայկական և ամերիկյան իրավական համակարգերի փոխլրացումը:


Արփինե Հովհաննիսյանը կարևոր է համարել երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայի փախստականների խնդրին. ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Սիրիայից փախստականների ընդունման հարցում Եվրոպայում առաջատարներից է:


ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները կարևորել են ԱՄՆ-Հայաստան խորհրդարանական համագործակցության առավել խորացումը, անդրադարձել ոլորտային համագործակցության հարցերին, տարածաշրջանային խնդիրներին: Կարևորվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ