Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարո Փայլան․ Ժողովուրդների միասնաբար ապրելու և հավասարության երազս կշարունակվի

Կարո Փայլան․ Ժողովուրդների միասնաբար ապրելու և հավասարության երազս կշարունակվի
19.09.2017 | 23:23

Հայաստան-Սփյուռք համաժողովում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձավ Ցեղասպանության ճանաչման խնդրին:
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը․ դա նշված է իր ծրագրում: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը գիտի, որ առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, Թուրքիան ոչ քրդական հարցը կարող է լուծել, ոչ էլ կարող է ժողովրդավարություն հաստատել: Քրդերը սկսեցին հավասարություն պահանջել, իսկ հայերը սկսեցին խոսել Ցեղասպանության և իրենց հարցերի մասին»,- ասաց նա՝ շարունակելով. «2009 թվականին առաջին հիշատակումը կատարեցինք Ստամբուլի Տաքսիմ հրապարակում: Շարունակեցինք մինչև այս տարի: Կարող էինք գործածել ցեղասպանություն բառը, և մարդիկ իմացան, որ Մեծ եղեռն է եղել: Հիմա, դժբախտաբար, վերադարձել են մի շրջանի, երբ խորհրդարանում ցեղասպանություն բառի գործածումը հանցանք է համարվում»:


«Հայաստանի հետ սահմանները կբացի միայն ժողովրդավար Թուրքիան,- շարունակեց Փայլանը:- Եթե Թուրքիան ժողովրդավար չլինի, կարող ենք տասնամյակներ սպասել: Իրավունք ունե՞նք նոր սերնդին փոխանցելու այս հարցը: Կարծում եմ, ոչ, իրավունք չունենք: Մենք լավ գիտենք մեր պատմությունը, և չորս սերունդ ի վեր պայքարում ենք, որպեսզի արդար լուծում ունենա մեր մեծ հայրերի ու մեծ մայրերի ապրած անարդարությունը: Թուրքիան կրկին մութ շրջանի մեջ է: Եվ մենք շատ լավ գիտենք, որ այս մտայնությունը ոճիր է գործում․ 102 տարի առաջ մեծ ոճիր կատարվեց՝ Ցեղասպանություն, և այդ ոճիրը դեռ կշարունակվի, որովհետև յուրաքանչյուր ոճիր, երբ անպատիժ է մնում, նոր ոճիրների պատճառ է դառնում»:


«Բոլոր այս խնդիրներով հանդերձ, ժողովուրդների միասնաբար ապրելու և հավասարության երազս կշարունակվի: Հավատում եմ, որ մի օր կունենանք այդ արդարությունը, որ կբերի Ցեղասպանության ճանաչումը, և պիտի շարունակեմ պայքարել դրա համար»,- իր խոսքը եզրափակեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը:

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ