Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ կոնգրեսականները հանդիպել են Հայաստանի խորհրդարանականների հետ

ԱՄՆ կոնգրեսականները հանդիպել են Հայաստանի խորհրդարանականների հետ
19.09.2017 | 23:24

ԱՄՆ-ը Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևոր գործընկերներից է` հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ընդունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը: Նա կարևորել է երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը:
ԱԺ նախագահը կարևորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, Լեռնային Ղարաբաղ այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը: Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:


ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը, ընդգծել են երկու երկրների փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Նրանք ԱՄՆ-ի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում մեծապես կարևորել են հայ համայնքի ներդրումը:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ կոնգրեսականները նշել են, որ ԱՄՆ-ը հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է. խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առևտրային հարաբերությունների զարգացմանը:


Հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները իրենց տեսակետներն են հայտնել հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ:
Ամերիկյան պատվիրակությունում ընդգրկված են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դեյվիդ Վալադեոն, Ջեքի Սփայերը և Ֆրենկ Փալոնը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ