Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարին

ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարին
19.09.2017 | 23:28

ԱՄՆ լրատվամիջոցների հաղորդմամբ` հատուկ ծառայությունները, դատական գաղտնի օրդերով, նախագահական ընտրություններից առաջ և հետո գաղտնալսել են Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտին և այժմ պատրաստվում են մեղադրանք առաջադրել նրան: The New York Times-ը, հղում անելով գործին մոտ կանգնած երկու աղբյուրների, պնդում է, թե դաշնային քննիչները տեղեկացրել են Մանաֆորտին մեղադրանք առաջադրելու ծրագրերի մասին հուլիսին նրա տանը իրականացված խուզարկության ժամանակ:


Մանաֆորտը Թրամփի նախընտրական արշավը սկսեց առաջնորդել անցած տարվա հունիսին, սակայն ստիպված էր հրաժարական ներկայացնել երկու ամիս անց, երբ պարզ դարձավ, որ նա բիզնես հարաբերություններ է ունեցել ՈՒկրաինայի նախկին նախագահ, Կրեմլի աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչի հետ:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ