Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին
19.09.2017 | 23:31

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, հնարավոր է, հանդիպեն սեպտեմբերի 23-ին: Հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, տեղի կունենա Նյու Յորքում, որտեղ անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը:


ԵԱՀԿ Մինկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը նշել է, թե հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հիմք կապահովի նախագահների հանդիպման համար: «Որպես Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ ես կշարունակեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ներկայացնել ԱՄՆ-ը: Սպասում եմ իմ գործընկեր համանախագահներ դեսպան Պոպովի (Ռուսաստան) և դեսպան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի հետ աշխատանքին: Հատկապես սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Նյու Յորքում մյուս համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին: Հուսով ենք, որ այս հանդիպումները հիմք կապահովեն ամենաբարձր մակարդակում բարեխիղճ բանակցությունների անհապաղ վերսկսման համար»,- ասել էր Էնդրյու Շեֆերը:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ