Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արսեն Ղազարյան. Հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է ինձ բարոյական իրավունք տալիս ձեզ համոզելու՝ եկեք Հայաստան

Արսեն Ղազարյան. Հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է ինձ բարոյական իրավունք տալիս ձեզ համոզելու՝ եկեք Հայաստան
19.09.2017 | 23:36

«ՀՀ – Սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը» քննարկման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը սփյուռքահայերին կոչ արեց Հայաստանում ներդրումներ կատարել։ «Հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է ինձ բարոյական իրավունք տալիս ձեզ համոզելու՝ եկեք Հայաստան»,- ասաց Արսեն Ղազարյանը՝ հարցադրում անելով. «Ինչու՞ պետք է Հայաստանում ներդրումներ անել, առաջին հերթին՝ շահութաբերության համար: Մեզ մոտ շահութաբերության տոկոսը բարձր է»։


Արսեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում շահութաբերության տոկոսը բարձր է ոչ միայն նրա համար, որ աշխատուժը շատ թանկ չէ, էներգառեսուրսները տարածաշրջանում համեմատաբար էժան են, այլ՝ Հայաստանն անցումային տնտեսություն ունի։
«Ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ երկրի նախագահը, վարչապետը, նախարարները խոշոր ներդրումային ծրագրերի կողքին կանգնած են, ներդրումային ծրագրերին հարկային արտոնություններ են տալիս»,- ասաց Արսեն Ղազարյանը։
Գործարարների միության նախագահը սփյուռքահայերին կոչ արեց Հայաստանում զբաղվել ձեռնարկատիրությամբ։ «Մենք վաճառքի պրոբլեմ չունենք։ Մեր խնդիրները արտադրական ծավալների մեջ են։ Եթե մենք կարողանանք լուրջ գումարներ բերել մեր վերամշակող արտադրություն, կկարողանանք արտադրական ծավալները մեծացնել: Եկեք, փող դրեք և աշխատեք»,- ասաց Արսեն Ղազարյանը։


Նա հավելեց, թե բազում արտոնություններ կան արտահանելու համար, բայց արտահանելու ապրանք չկա. «Հայաստանը մի դիտարկեք որպես շուկա. այստեղ գալ մեր օլիգարխների կողքին խցկվել, փորձել ապրանք ծախել։ Փորձեք Հայաստանում արտադրել և դուրս գալ արտաքին շուկաներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Արևելք»։

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ