Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարեն Կարապետյան. Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը

 Կարեն Կարապետյան. Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը
19.09.2017 | 23:41

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը` ասել է «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցների մեկի հարցին: «ԵԱՏՄ-ում մենք ընկերություն ենք անում ոչ ի վնաս այլ հարաբերությունների: ԵԱՏՄ-ն մի շատ պարզ տնտեսական հարթակ է, ակումբ, որտեղ հինգ երկիր պայմանավորվել են այդ ակումբում աշխատող կանոնների մասին: Եվ այն ցուցանիշները, որոնք մենք հրապարակում ենք՝ արտահանում, ներմուծում, տնտեսական աճ, հենց հանդիսանում են այդ քաղաքականության հետևանք»,- նշեց վարչապետը: Նա հավելեց, որ Հայաստանը մեծ շուկայի մաս է, իսկ երկրի հիմնական արտադրությունը պատմականորեն հիմնված է այդ շուկաների վրա: «Այնպես չէ, որ մենք շատ առաջարկներ ունենք այլ շուկաներում, բայց այնպես էլ չէ, որ մենք այլ շուկաներին վնաս ենք տալիս: Ես մի քանի թիվ ասեմ՝ մենք ունենք արտահանման մեծ աճ և Իրան, և Եվրամիություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:


Վարչապետը շեշտեց, որ ներդրողների հետ խոսում են այնպես, որ նրանք միայն Հայաստանի 3- միլիոնանոց շուկա չեն մտնում: «Մենք նրանց ասում ենք, որ Հայաստանում ներդրում կատարելով իրենք մտնում են կամ ԵԱՏՄ 180- միլիոնանոց շուկա, կամ Իրանի 80- միլիոնանոց շուկա, կամ ԵՄ շուկա: Բազմաթիվ եվրոպացիներ կան, ովքեր ուզում են գալ այստեղ, որ ԵԱՏՄ շուկա մտնեն: Ավելին, ԵԱՏՄ-ում լինելու են կառույցներ, որոնք գալու են այստեղ, որ մեր GSP+ համակարգից օգտվելով՝ Եվրոպա մտնեն, Իրանի հարթակն օգտագործեն»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ