Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարեն Կարապետյան. Կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ

Կարեն Կարապետյան. Կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ
19.09.2017 | 23:42

Վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ելույթ ունենալուց հետո լրագրողների հետ հարցուպատասխան ունեցավ: Հարցին, եթե ինքը չլինի կառավարության ղեկին, կստացվի՞ տնտեսական աճ ապահովել մեկ տարի անց ևս, Կարեն Կարապետյանն ասաց․ «Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ»։

«Ո՞ր քաղաքացիներն են իրենց մաշկի վրա ինչ-որ բան զգացել, որը՝ չէ, շատ սուբյեկտիվ է։ Բայց մենք հստակ հաշվետու ենք՝ ինչ ենք արել․ 6,2 տոկոս տնտեսական աճ ենք արել, 12,7 տոկոս արդյունաբերության աճ ենք արել, 22 տոկոս արտահանման աճ ենք արել, 28,5 տոկոս ներմուծման աճ ենք արել։ Շարունակե՞մ։ Բավարա՞ր է դա, որ մենք՝ բոլորս լավ զգանք մեզ։ Ոչ։ Ավելին, որևիցե երկիր չկա, որ բոլորը բավարարված լինեն, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի, իր կյանքի որակը փոխելով, իր պահանջներն էլ է փոխում»,- նշեց վարչապետը։

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ