Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
20.09.2017 | 11:46

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական Միջազգային Կենտրոնի մագիստրանտ-շրջանավարտների համար վերջապես եկավ այնքան սպասված օրը: Երկու տարվա ուսումնառությունից հետո, նրանց տրվեց մագիստրոսի դիպլոմներ, որն էլ կհանդիսանա հայաստանյան և միջազգային շուկային արագ ինտեգրվելու երաշխիքը:

Դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Նիստերի դահլիճում: Մագիստրանտներին շնորհավորելուց հետո ամբիոնի վարիչները շրջանավարտներին հանձնեցին իրենց վաստակած դիպլոմները:

Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև լավագույն շրջանավարտները: Նրանց ողջունելու էին եկել տարբեր հյուրեր, երաժիշտներ, կիթառահրներ և երգիչներ: Չնայած հետբուհական կրթության ուսումնառության կարճ տևողությունից՝ Կենտրոնի ուսանողներին հաջողվում է հաստատել ջերմ, ընկերական հարաբերություններ միմյանց հետ: Պաշտոնական արարողակարգից հետո ջերմ մթնոլորտը շարունակվում էր նաև բակում: ՈՒսանողները մագիստրոսի հագուստներով լուսանկարվում և ջերմ բարեմաղթանքներ էին փոխանցում միմյանց:

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ