Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է ղարաբաղյան խնդրին

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է ղարաբաղյան խնդրին
20.09.2017 | 13:28

Միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները կարգավորելու համար` հայտարարել է Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից:


Երեքշաբթի երեկոյան, ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, Էրդողանը պնդել է` Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը առանցքային է Հարավային Կովկասի կայունության համար: «Մենք երբեք չպետք է մոռանանք` ցանկացած ճգնաժամ, որ անտեսում ենք այսօր, կարող է վաղը վերածվել տարածաշրջանային և միջազգային հակամարտության»,- զգուշացրել է Էրդողանը:


Միջազգային համայնքին ուղղված ելույթում Թուրքիայի նախագահը խոսել է նաև սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ պայքարի, Պարսից ծոցում` Կատարի ու արաբական երկրների միջև շարունակվող հակամարտության մասին: Էրդողանը վերստին դատապարտել է Իրաքի քրդերի` անկախության հանրաքվե անցկացնելու որոշումն ու կոչ արել խուսափել քայլերից, որոնք կարող են նոր հակամարտությունների ու ճգնաժամերի պատճառ դառնալ:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ