Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանը հանդիպել է Պիտեր Մաուրերի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Պիտեր Մաուրերի հետ
20.09.2017 | 13:34

ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: ԿԽՄԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման հնարավորության համար և գոհունակություն հայտնել Հայաստանի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սերտ համագործակցության կապակցությամբ: Պիտեր Մաուրերը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է նույն ոգով շարունակելու փոխգործակցությունը, որը հաջողությամբ զարգանում է հատկապես առողջապահության, պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքի, մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

ՀՀ նախագահը նույնպես կարևորել է Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, կառույցի մարդասիրական առաքելությունը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության ջանքերը նաև ԼՂ հակամարտության հումանիտար հարցերի լուծման գործում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի ներկայությունը և կազմակերպության կողմից ծավալվող գործունեությունը:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ