Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետը ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարական չի տվել

Վարչապետը ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարական չի տվել
22.09.2017 | 00:24

Վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու հանձնարարական չի տվել:
Լրագրողների դիտարկմանը, որ հայեցակարգում նշված է` մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարեն Կարապետյանը արձագանքեց․ «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել»:

Հայեցակարգը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 11-ից։ Փաստաթղթում նշված է՝ վարչապետի հանձնարարականով կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է, թե «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», որպես նպատակ նշում է «ռուսաց լեզվի հանրայնացումը» և ընդգծում, որ «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»:
Համաձայն պաշտոնական փաստաթղթի՝ ռուսաց լեզվի ազատ տիրապետումն անհրաժեշտ է արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածննդի ու զարգացման, աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման հարցում համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցության համար։

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ