Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաքներ Իսպանիայում

Կատալոնիայի անկախության կողմնակիցների հանրահավաքներ Իսպանիայում
25.09.2017 | 10:33

Կատալոնիայի անկախության հազարավոր կողմնակիցներ Բարսելոնում և այլ քաղաքներում փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեին: Իսպանիայի կառավարությունը հանրաքվեն ապօրինի է համարում և պահանջում է չանցկացնել: Անջատական քաղաքական գործիչները կոչ են անում հանրաքվեի աջակցության պաստառներ տպել ու տարածել:

Կատալոնիայի շրջանային խորհրդարանի խոսնակ Կարմեն Ֆոկադելը, դիմելով Բարսելոնում հավաքված ցուցարարներին, հայտարարել է․ «Խնդրում եմ ձեզ դուրս գալ և քվեարկել: Քվեարկեք Կատալոնիայի անկախության համար»: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է տեղական օրենքը, որը թույլ է տալիս հանրաքվե, իսկ ոստիկանությունը մտադիր է խոչընդոտել քվեարկությանը:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ