Իրանի բանակը զորավարժություններ է սկսել Իրաքի Քրդստանի ինքնավար շրջանի հետ սահմանին: Պետական IRIB լրատվական գործակցության հաղորդմամբ, զորավարժությունները 1980-1988 թվականների Իրանի և Իրաքի միջև պատերազմի սկիզբը նախանշող միջոցառումների մի մասն են:
Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են հրետանի, զրահապատ մեքենաներ և օդային զորքեր: Բաղդադի խնդրանքով` Թեհրանը դադարեցրել է Իրանի և Իրաքի քրդական ինքնավար շրջանի միջև թռիչքները: