Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը, որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, առաջատար է Բունդեսթագի ընտրություններում՝ 32,5 տոկոս ձայների աջակցությամբ` վկայում են ARD հեռուստաալիքի անցկացրած էկզիթ-փոլի տվյալները։ Մարտին Շուլցի գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստանում է 20 տոկոսը։
Էկզիթ-փոլի տվյալներով՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն առաջին անգամ անցնում է Բունդեսթագ՝ 13,5 տոկոս ձայներով՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։
Բունդեսթագ կանցնեն ևս երեք կուսակցություններ` Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,5 տոկոս ձայներով, «Կանաչները»՝ 9,5 տոկոս ձայներով, «Ձախերը»՝ 9 տոկոս ձայներով։ Ընտրությունների արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն, կնշանակվի կանցլեր։