Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ՝ Բաղդադի հայցով։
«Իրաքի կենտրոնական կառավարության խնդրանքով Իրանից բոլոր թռիչքները դեպի Սուլեյմանիայի և Էրբիլի օդանավակայաններ, ինչպես չվերթերը մեր երկրի օդային տարածքով դեպի քրդական տարածաշրջան դադարեցվել են»,- հայտնել է խորհրդի մամլո քարտուղար Քիվան Խոսրավին։ Որոշումն ընդունվել է Իրաքյան Քրդստանում անկախության հարցով հանրաքվեի անցկացման նախօրեին։