Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովը կոչ է արել հեռացնել ՄԱԿ-ի «ավելորդ ճարպը»

Լավրովը կոչ է արել հեռացնել ՄԱԿ-ի «ավելորդ ճարպը»
25.09.2017 | 10:42

ՄԱԿ-ն «ավելորդ ճարպ» է հավաքել, որ պետք է կտրել` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը NTV հեռուստաալիքի «Շաբաթվա արդյունքներ» ծրագրում։ «Այն, որ ՄԱԿ-ում կա ավելորդ ճարպ, վաղուց նորություն չէ։ Սակայն պետք է ցանկացած լուրջ բարեփոխման մոտենալ շատ զգուշորեն, քանի որ այդ ավելորդ ճարպը հիմնականում բացատրվում է այստեղ 193 անդամ-երկրի ներկայությամբ»,- ասել է նախարարը։


Լավրովը նշել է, որ բոլոր երկրները, ներառյալ 10-15 հազար բնակչությամբ միկրոպետությունները, ցանկանում են միացում ՄԱԿ-ի աշխատանքին և ներկայացուցչություն կազմակերպության քարտուղարությունում։ Նրա կարծիքով՝ դա միանգամայն բացատրելի ցանկություն է։ Նա նշել է, որ պետք է ճարպը կտրել՝ կազմակերպության կենդանի օրգանիզմին չվնասելու համար։ Լավրովը վստահություն էր արտահայտել, որ ԱՄՆ-ը չի հարվածի Հյուսիսային Կորեային։ Նրա կարծիքով՝ ամերիկացիները «ոչ թե կասկածում են, այլ հստակ գիտեն, որ նա միջուկային ռումբ ունի»։

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ