Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բունդեսթագում Մերկելի դեմ «որս է հայտարարվել»

Բունդեսթագում Մերկելի դեմ «որս է հայտարարվել»
25.09.2017 | 12:44

«Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությունը, հավաքելով 13,5 տոկոս ձայն, առաջին անգամ անցել է Բունդեսթագ՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Կուսակցության նախագահ Ալեքսանդր Գաուլանդը հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելի դեմ որս կհայտարարի կառավարություն անցնելուց հետո։


«Քանի որ մենք, ըստ ամենայնի, կդառնանք երրորդ խոշոր ուժը խորհրդարանում, կառավարությանը, ինչպիսին էլ լինի, արժի պատրաստվել։ Մենք Մերկելի դեմ որս կսկսենք և մեզ կվերադարձնենք մեր ժողովրդին»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով կուսակիցների առջև։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կողմ է միգրացիոն քաղաքականության խստացմանը, եվրոյից հրաժարվելուն և գերմանական մարկին վերադառնալուն, գլխավոր խնդիրն է համարում իսլամին դիմակայելը, հանցավորության մակարդակի նվազումը։ Աջերը կողմ են ՌԴ-ի հետ հարաբերություններում լիցքաթափմանը և պատժամիջոցների չեղարկմանը։

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ