Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսական դեսանտ Կարեն Կարապետյանի ու Լևոն Մկրտչյանի համար

Ռուսական դեսանտ Կարեն Կարապետյանի ու Լևոն Մկրտչյանի համար
25.09.2017 | 12:52

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան սեպտեմբերի 25-ին կժամանի Երևան: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ, այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, հանդիպում ռուսաց լեզվի դասախոսների և Երևանի ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ:


ՌԴ ԿԳ նախարարին կշնորհվի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում:
Օլգա Վասիլևան կհանդիպի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, կայցելի Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ և հայ-ռուսական համալսարան:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ