Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփն արգելել է 8 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ

Թրամփն արգելել է 8 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ
25.09.2017 | 12:53

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգությանն ուղղված միջոցառումների ընդլայնման մասին՝ արգելելով 8 պետությունների քաղաքացիների մուտքը երկիր։ Հայտարարությունը զետեղվել է Սպիտակ տան կայքում։ Սահմանափակումները կվերաբերեն Չադի, Իրանի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Վենեսուելայի, Եմենի, Սոմալիի բնակիչներին։


Թրամփի խոսքով՝ արմատական քայլը պայմանավորված է ներգաղթյալների անվտանգ ընտրության անհնարինությամբ։ Ենթադրվում է, որ մուտքի արգելքը կօգնի խոչընդոտելու պոտենցիալ ահաբեկիչների մուտքն ԱՄՆ։

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ