Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բողոքի զանգվածային ակցիաներ Թուրքիայում

Բողոքի զանգվածային ակցիաներ Թուրքիայում
25.09.2017 | 12:56

Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում անցկացվում են բողոքի զանգվածային ցույցեր՝ ընդդեմ այսօր Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեի։


Ավելի վաղ քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին սպառնացել էր պատերազմով, եթե Բաղդադի կենտրոնական կառավարությունը խոչընդոտի հանրաքվեի անցկացմանը։ «Քրդական ինքնավարությունում մտադիր չեն ամեն անգամ հետաձգել անկախության հանրաքվեն»,- ասել էր նա։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չէր բացառել ռազմական միջամտությունը՝ Էրբիլում հանրաքվեի անցկացման դեպքում։ Նա նշել էր, որ Իրաքի քրդական ինքնավարության դեմ նաև կարող են տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ կիրառվել։ «Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հարցով հանրաքվեի անցկացումը հակասում է իրաքյան սահմանադրությանը»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Թուրքիան մտադիր չէ ճանաչել հանրաքվեի արդյունքները։

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ