Ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ էներգետիկ ընկերությունը համատեղ ձեռնարկություն կստեղծի Թուրքիայի հետ` «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի շինարարությունն իրականացնելու նպատակով:
«Գազպրոմի» հաղորդագրության համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատեր է ռուսական կողմը, 50 տոկոսինը` թուրքական էներգետիկ Botas ընկերությունը: