Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին եղել է 6,2 տոկոս, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ»,- ասաց Վարդան Արամյանը: