Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մանե Թանդիլյան. Ամեն պահի ադրբեջանական կողմը նիստը վերածում էր հակահայկական քարոզի

Մանե Թանդիլյան. Ամեն պահի ադրբեջանական կողմը նիստը վերածում էր հակահայկական քարոզի
25.09.2017 | 16:26

Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի համար տարօրինակ է, որ Հայաստանում քննադատության է արժանացել Բաքվում իր և պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի վարքը։

«Համատարած վերահսկողության պայմաններում օրը 24 ժամ գտնվելով, դու պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Քո դեմքի յուրաքանչյուր մկանի շարժում նրանց հուշում է քո հոգեվիճակի մասին։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կանեինք մեկ այլ երկրում, արել ենք նաև Բաքվում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ որոշ հայաստանյան դիտարկումների` Աշոտյանի ու Թանդիլյանի վարքագիծը Բաքվում և լուսանկարների հրապարակումը մեղվի փեթակի հետ խաղալ էր, սադրանք՝ ուղղված ադրբեջանցիներին։ Պատգամավորը ցանկացած քննադատության նորմալ է վերաբերվում և կարծում է, որ մարդիկ պետք է հասկանան միջավայրի տարբերությունը։


Անդրադառնալով Բաքվում տեղի ունեցած միջոցառմանը, պատգամավորը նշեց, որ դա Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովներից մեկի նիստն էր ու նկատեց, որ ամեն պահի ադրբեջանական կողմը նիստը վերածում էր հակահայկական քարոզի։ «Շատ լավ էր, որ մենք մասնակցեցինք այդ նիստին։ Մեր ամուր դիրքավորումը նրանց բազմիցս է զսպել»,- հայտարարեց Մ. Թանդիլյանը։

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ