Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի ԱԳՆ. Քրդստանի հանրաքվեն որևէ իրավական ուժ չի ունենալու

Թուրքիայի ԱԳՆ. Քրդստանի հանրաքվեն որևէ իրավական ուժ չի ունենալու
25.09.2017 | 16:29

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին հայտարարություն է տարածել Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի հետ կապված։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածի հանրաքվեն իրավական ուժ չունի թե միջազգային իրավունքների, թե Իրաքի Սահմանադրության տեսանկյունից։

«Թուրքիան չի ճանաչում որևէ իրավական հիմքից զուրկ այդ հանրաքվեն։ Թուրքիան միջազգային իրավունքից և Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրինագծից բխող հնարավորությունների սահմաններում կպաշտպանի իր ազգային շահերը»,- նշվել է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ