Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մասուդ Բարզանի. Թուրքիան մեզ հիասթափեցրեց

Մասուդ Բարզանի. Թուրքիան մեզ հիասթափեցրեց
25.09.2017 | 16:30

«Կարծում էինք՝ կարող ենք հույս դնել Թուրքիայի վրա, սակայն, ինչպես երևում է, սխալվել ենք»,- հայտարարել է քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Էրբիլում օտարերկրացի լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Sabah թերթը։

Նրա խոսքով՝ եթե Թուրքիան իսկապես փակել է սահմանը Քրդստանի հետ, քրդական կողմը միայն խոր հիասթափության զգացում կապրի։ «Թուրքիան իրավունք ունի իր տարածքում անելու այն, ինչ ցանկանում է, սակայն մենք չենք ցանկանում, որ նրա գործողություններն ուղղված լինեն մեր դեմ»,- ասել է Բարզանին։

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ