Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մեկնարկը ոսկե էր

Մեկնարկը ոսկե էր
26.09.2017 | 14:42

Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 ու 17 տարեկան տղաների ու աղջիկների առաջնությունը: Ստուգատեսի մեկնարկային օրը հաջող է եղել մեր մարզիկների համար: 15 տարեկանների մրցավեճում Արա Պողոսյանը պոկում վարժության ոսկե մեդալը զիջել է իտալացի Սերժիո Մասիդային (մեր տղայի մեկ մոտեցում անհաջողությամբ է ավարտվել), սակայն երկրորդ վարժությունում, մրցակցից երկու կիլոգրամ ավելի ծանրաձող բարձրացնելով, ոչ միայն շահել է վարժության, այլև երկամարտի ոսկին (81+105):


50-կիլոգրամայինների մրցավեճում հիմնական մրցակցությունը ծավալվել է 17-ամյա ռումինացի Վալենտին Յանկուի ու 15-ամյա Մոնթե Մխիթարյանի միջև: Մեր պատանյակն առավել հաջողակ էր պոկում վարժությունում: Այստեղ նրան ոսկե մեդալ է բերել 91 կգ կշռող ծանրաձողը, սակայն պոկումում ռումինացին անհամեմատ ուժեղ է եղել մեր տղայից: 117-կիլոգրամանոց ծանրաձողը նրան հաղթանակ է բերել նաև երկամարտում: Մոնթեն այստեղ բավարարվել է 102 կիլոգրամով, որն ապահովել է վարժությունում՝ բրոնզե, երկամարտում՝ արծաթե մեդալ:


Մրցումային հաջորդ օրը մրցահարթակ ելած Մարտին Քոչարյանը բավարարվել է երկամարտի 189 կգ արդյունքով: Սա ութերորդ ցուցանիշն էր մինչ 15 տարեկանների մրցավեճում:
Սեպրեմբերի 25-ին մրցահարթակ ելան Գևորգ Ղահրամանյանն ու Բաբկեն Բագրատյանը: Առաջինը 15 տարեկանների մրցավեճում ներկայացնում էր 69 կգ քաշային կարգը, երկրորդը 17 տարեկանների հետ կմրցի 62 կգ քաշային կարգում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ