Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում
26.09.2017 | 15:44

«Երևանյան հեռանկարներ» փառատոնը հայտարարում է առաջիկա իրադարձային համերգի մասին: Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ ամերիկացի, մեր մոլորակի ամենակեգեղիկ սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համաշխարհային օպերային աստղը իր յուրօրինակ համերգով շնորհավորհում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85 ամյակը:


Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ռենե Ֆլեմինգը մեր ժամանակների գերաստղ է, երգչուհի, ով գերում է միլիոնավոր ունկնիդրներին իր շքեղ ձայնով, կատարյալ արտիստականությամբ և նմանը չունեցող բեմական կեցվածքով։


Աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերին զուգահեռ, նա հանդես է եկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին` խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման արարողությունից մինչև Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցը հիշատակող Բրանդենբուրգյան դարպասի մոտ կազմակերպված հեռուստատեսությամբ հեռարձակվող համերգին և Բուքինգեմյան պալատի պատշգամբից՝ Էլիզաբեթ II թագուհու ադամանդե տարելիցին նվիրված համերգին։ 2013թ-ին Ռենե Ֆլեմինգը երգել է Նախագահ Օբամայի երդմնակալության համերգին և հանդես եկել Միացյալ Նահանգների բարձրագույն դատարանի համար, հրավիրվել է երգելու Չեխիայի հեղափուխության 20-ամյակի առիթով` այդ երկրի նախագահի կողմից: 2008թ-ին նա դարձավ Մետրոպոլիտան օպերայի հարյուրքսանհինգամյա պատմության առաջին կինը, ով մենահամերգով հանդես է եկել բացման գիշերվա գալա համերգին։ Նա նաև դարձել է առաջին դասական երգիչը, ով երգել է «Սուպեր գավաթի» ընթացքում։


2013-ին նախագահ Օբաման պարգևատրել է նրան Ամերիկայի անհատ արվեստագետներին տրվող ամենաբարձր պատվո մրցանակով՝ Արվեստների ազգային մեդալով։
14 անգամ «Գրեմի» մրցանակի համար առաջադրված և 4 անգամ «Գրեմի» մրցանակի արժանացած Ռենե Ֆլեմինգը ձայնագրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ամբողջական օպերաներից, մենահամերգներից մինչև ռոք, ջազային կատարումներ: 2010-ին Դեկա և Մերկուրի ընկերությունները թողարկել են «Սև հույս» ձայնասկավառակը, որտեղ Ռենեն երգում է ռոք և փոփ արտիստների երգեր: Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա մեկ այլ հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նա մարմնավորում է Ռոքսանի երգող ձայնը` Ջուլիանա Մուրի դերակատարությամբ, ինչպես նաև Սթիվեն Սթիլբերգի «Տինտինի արկածները» ֆիլմում:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ