Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքյան Քրդստանն անմիջապես չի անկախանա

Իրաքյան Քրդստանն անմիջապես չի անկախանա
26.09.2017 | 16:19

Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը մտադիր չէ կենտրոնական կառավարությունից անկախություն հռչակել հանրաքվեի ավարտից անմիջապես հետո` հայտարարել Է տարածաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին:

«Մենք անկախություն չենք հռչակի հանրաքվեից անմիջապես հետո: Մենք կայունության գործոն ենք եղել տասնամյակներ շարունակ և այդպիսին կմնանք այսուհետև»,- նրա խոսքը մեջբերել է Rudaw հեռուստաալիքը: Նա հավաստել է, որ Էրբիլը պնդում է Բաղդադի հետ երկխոսության շարունակումը: Խոսելով հանրաքվեին Թուրքիայի արձագանքի մասին՝ Բարզանին հույս է հայտնել, որ Անկարան «հանգիստ կվերաբերի հանրահարցմանը», և հավաստիացրել է, որ քրդական ինքնավարությունն իր գործողություններով «ոչ ոքի չի սպառնում»:

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ