Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ սպառնացել է Իրաքի Քրդստանի առաջնորդներին։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե հանրաքվեի անցկացման դեպքում իրենք կատարելու են իրենց խոստումները և պատժամիջոցներ են կիրառելու Իրաքի Քրդստանի դեմ։
«Այս պահին Հաբուրի անցակետում միայն դեպի Իրաք են թողնում, շուտով ամբողջովին կփակվի անցակետը։ Շաբաթվա ընթացքում կհայտարարենք մյուս քայլերի մասին։ Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք այնտեղ»,- ասել է Էրդողանը։