Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսել են, հիմնական թեման է եղել Սիրիայում ստեղծված իրավիճակը: «Կողմերը համաձայնել են, որ Սիրիայում իրադրությունը հնարավոր կլինի կայունացնել չորս անվտանգության գոտիների ստեղծումից հետո»,- տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ Կրեմլի` սեպտեմբերի 28-ին, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները աշխատանքային հանդիպում կունենան Անկարայում:
CNN Turk հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Իրաքյան Քրդստանում ընթացող անկախության հանրաքվեի թեման` «վերահաստատելով աջակցությունը Իրաքի տարածքային ամբողջականության գաղափարին»: