Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի «Ելքի» նախագիծը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի «Ելքի» նախագիծը
26.09.2017 | 16:27

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծը: Հարցը կներկայացնի հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ հարակից զեկուցողը լինելու է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նույն նիստի օրակարգում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ