Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը քվեարկել է Իրաքյան Քրդստանի հետ սահմանին տեղակայված բոլոր հսկիչ անցակետերի փակման օգտին ի պատասխան ինքնավար տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացման:
Ինչպես հայտնել 1 Al Jazeera հեռուստաալիքը, խոսնակ Սալիմ ալ Ջուբուրիի նախագահությամբ կայացած նիստին չեն մասնակցել քրդական խմբակցությունները, որոնք բոյկոտում են խորհրդարանի նստաշրջանները: Իրաքյան Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին ընթացող հանրահարցման նախաշեմին Իրաքի կառավարությունը ինքնավարության իշխանություններից պահանջել է Բաղդադի հսկողությանը հանձնել սահմանային անցակետերն ու օդանավակայանները: