ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորումը` հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նրանք նշել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի լիակատար իրականացման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման կարևոր փաստ։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերին, Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով համագործակցությանը։
Նախագահները պայմանավորվել են հետագա կապերի պահպանման հարցում։